1786 դիտում
08:26 15-10-2015
Իրանի առաջին փոխնախագահի այցը Հայաստան հնարավոր չէ շարքային իրադարձություն համարել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգիրիի այցը Հայաստան մեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ շարքային իրադարձություն համարել։ Պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում է տեղի ունենում այս այցը։
Ընդամենը երկու օր առաջ Իրանի խորհրդարանը վավերացրեց այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման վերաբերյալ համաձայնագիրը։ Իրանը փորձելու է ոչ միայն վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում, այլ նաև մեծացնել այն, դառնալով տարածաշրջանային լրջագույն խաղացող։ Եվ Իրանի առաջին փոխնախագահի՝ այդ երկրի փաստացի վարչապետի այցը Հայաստան պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։
Պատահական չէ, որ Ջահանգիրիին այցի ընթացքում ուղեկցում է հսկայական պատվիրակություն բաղկացած նախարարներից, այլ բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից։ Տարածաշրջանային նոր կարգավիճակ ձեռք բերելու հարցում Իրանի համար Հայաստանը, իհարկե, կարևոր նշանակություն ունի։ Բայց հարց է, թե կկարողանա՞ արդյոք Հայաստանը օգտվել այս իրավիճակից ու ստանալ հնարավոր առավելագույնը։ Մինչ օրս Իրանի հետ գոնե տնտեսական հարաբերություններում Հայաստանը իրեն դրսևորել է ոչ այնքան վստահելի գործընկեր, որը տապալել է հայ-իրանական մի քանի ծրագրեր»։
Նմանատիպ նյութեր
3602 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
1492 դիտում
20:12 21-03-2016
Օբամայի այցը Կուբա «պատմական իրադարձություն» է. Էկվադորի արտաքին գործերի նախարար
3670 դիտում
18:15 01-08-2015
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ
Այս բաժնից
1162 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»