3959 դիտում
10:14 02-08-2015
Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք չի երաշխավորել իմ տեղը «Բորուսիայում»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե թիմում պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում:
«Առաջին ժամանակաշրջանում Դորտմունդում ես մի փոքր ճնշվածություն էի զգում: Այժմ ավելի վստահ եմ զգում ինձ, ուշադրություն քիչ եմ դարձնում, թե ինչ է գրում մամուլը:
Ինչ վերաբերում է նրան, երբ Գյոտցեն հեռացավ Դորտմունդից, ապա դա նորմալ է, որ մի ֆուտբոլիստը լքում է թիմը, մյուսը` համալրում: Մենք Գյոտցեի հետ տարբեր խաղաոճեր ունեինք: Ես հասկանում էի, որ նման խնդրի կբախվեմ, քանի որ «Բորուսիան»` բոլորովին այլ մակարդակ է:
Նոր մարզիչ Տոմաս Տուխելի օրոք մենք սկսեցինք այլ ֆուտբոլ խաղալ, մարզումներում էլ կան որոշակի փոփոխությունները: Բոլոր դեպքերում, փոփոխությունները այնքան էլ շատ չեն:
«Բորուսիայում ես կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կասի, իսկ ընդհանրապես ոչ ոք չի երաշխավորել իմ տեղը հիմնական կազմում: Դրա համար ես պետք է աշխատեմ ու աշխատեմ», ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
3050 դիտում
15:16 19-08-2015
Հենրիխ Մխիթարյան. Վերջապես գտա իմ տեղը «Բորուսիայում»
3704 դիտում
19:55 22-01-2016
Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ, որ Տուխելը ինձ կհամոզի մնալ «Բորուսիայում»
2694 դիտում
21:37 28-06-2016
Անդրե Շյուրլեն ցանկանում է Մխիթարյանի տեղը զբաղեցնել «Բորուսիայում»
Այս բաժնից
2230 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2884 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2410 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում