211652_close_icon
views-count3704 դիտում article-date 19:55 22-01-2016

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ, որ Տուխելը ինձ կհամոզի մնալ «Բորուսիայում»

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ 2015-ին նորանշանակ մարզիչ Տոմաս Տուխելն է իրեն համոզել մնալ թիմում: Հայ ֆուտբոլիստը չի բացառել, որ Տուխելը նույնը կկրկնի նաև այս մրցաշրջանի ավարտից հետո: «Առաջին անգամ Տուխելին հանդիպել են նախորդ տարվա մարտին և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»: Ես մնացի, քանի որ մարդկանց ապացուցելու բան ունեի: Պետք է ցույց տայի, որ այստեղ անիմաստ չեմ ժամանակը ծախսում: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շարունակելմրցելույթներս Դորտմունդում նաև այժմ: Կկարողանա՞ Տուխելը համոզել ինձ մնալ հաջորդ մրցաշրջանում: Հուսով եմ: Նա առաջին քայլն արել է: Ինչո՞ւ չանել երկրորդ քայլը», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր