211652_close_icon
views-count3053 դիտում article-date 15:16 19-08-2015

Հենրիխ Մխիթարյան. Վերջապես գտա իմ տեղը «Բորուսիայում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Bild» պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում վերջին շրջանում իր հաջող մրցելույթները: Վստահ եմ ուժերիս և զգում եմ ինձ շրջապատող մարդկանց վստահությունն ու աջակցությունը: Ուրախ եմ, որ վերջապես գտա իմ տեղը թիմում: Չեմ ուզում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ, քան՝ «Շախտյորում» մինչև «Բորուսիա» տեղափոխվելը: «Շախտյորում իմ խնդիրն էր գոլեր խփել, քանի որ իմ բրազիլացի թիմակիցները գրոհներ էին կազմակերպում և վերահսկում խաղը: «Բորուսիայում» ես կարող եմ ղեկավարել խաղը, գոլեր խփել, արդյունավետ փոխանցումներ կատարել: Այստեղ ես կարող եմ ամեն ինչ անել: Հուսով եմ, որ հետագայում էլ այսպես կխաղամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ շաբաթ օրը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղից հետո ամբողջ ստադիոնը հոտընկայս ինձ ճանապարհ էր դնում, ապա ասեմ, որ մարզադաշտում անկրկնելի մթնոլորտ էր, ինչից մարմինս փշաքաղվել էր: Երախտապարտ եմ երկրպագուներին՝ նման աջակցության համար և ուրախ եմ, որ կարողացանք նրանց 4:0 հաշվով հաղթանակ պարգևել», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր