1721 դիտում
18:36 03-08-2015
Օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ է հասցրել պատճառելով վնասվածքներ
Հուլիսի 31-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Գարսևան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած-պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1992 թ. ծնված Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 1991 թ. ծնված Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ և 1971 թ. ծնված Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ և ծալովի դանակով, բռունցքով և օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ:
Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է ծալովի դանակով մարմնական վնասվածքներ պատճառել Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
502 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր