14000 դիտում
23:21 19-06-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենին, տեղակալին, ինժեներին, անվտանգության պետին ու ևս մեկ քաղաքացու տնօրենի տանը հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Մ․-ն և հայտնել, որ 7-ից 8 անհայտ անձինք եկել են իր տուն, ծեծի ենթարկել հյուրերին, այնուհետև դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկներին ու ոստիկաններին Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սահակ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում իր ընկերների, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Կամո Ղ․-ի, 65-ամյա Վալերիկ Ն․-ի, 51-ամյա Հարություն Հ․-ի և 47-ամյա Կարեն Ղ․-ի հետ գտնվել են Արայիկ Մ․-ի տան բակում, որի ժամանակ լսվել են դարպասի թակոցի ձայներ: Այդ ժամանակ Կամո Ղ․-ն բացել է դարպասի դուռը, որի ընթացքում համագյուղացի 43-ամյա Գարիկ Մ․-ն հարվածել է Կամո Ղ․-ին, իրեն, Հարություն Հ․-ին, Վալերիկ Ն․-ին և Կամո Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանգամանքները պարզելու և Գարիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Մ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենն է, Սահակ Մ․-ն՝ տնօրենի տեղակալը, Հարություն Հ․-ի աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում, որպես ինժեներ, իսկ Կարեն Ղ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում անվտանգության պետի տեղակալն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3796 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ