211652_close_icon
views-count3384 դիտում article-date 18:10 03-08-2015

Ֆուտբոլային մրցավարը էլեկտրաշոկերով պաշտպանվել է ֆուտբոլիստներից, սակայն դա նրան չի փրկել. տեսանյութ

Ռուսաստանի Պսկովի շրջանի ֆուտբոլի առաջնությունում արտառոց միջադեպ է գրանցվել: «Շելոն»-«Չայկա» թիմերի միջև խաղի ընթացքում՝ 2:2 հաշվի ժամանակ, մրցավարի վիճելի որոշումներից մեկից հետո խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Ծեծկռտուքի ժամանակ մրցավարը ֆուտբոլիստների էլեկտրաշոկերով է պաշտպանվել, սակայն թիկունքից գլխին հարված է ստացել և կորցրել գիտակցությունը: «Ընդունող կողմը անվտանգության անհրաժեշտ միջոցներ չի ապահովել: Հանդիպմանը բացակայել է ոստիկանությունը, թեպետ կանոնակարգով նրանց ներկայությունը պարտադիր էր: Հավանաբար, երկու ակումբներն էլ որակազրկվեն և տեղափոխվեն մի դիվիզիոն ցածր լիգա», հայտարարել է Պսկովի շրջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալեքսեյ Սևաստյանովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր