Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել
Թուրքիայի հանգստի գոտիներից մեկում առագաստանավի կտրուկ շարժման հետեւանքով ռուս զբոսաշրջիկը լուրջ վնասվածք է ստացել: Առագաստանավի շարժման ժամանակ դրան ամրակցված ատրակցիոնը, որի վրա գտնվել է կինը, պարանի պոկվելու հետեւանքով մոտ վեց մետր օդ է բարձրացել:
Զբոսաշրջիկն ընկել է ջուրը, իսկ ատրակցիոնը՝ նրա վրա: Անհրաժեշտ վիրահատությունը ուշացել է մի քանի ժամ: Կինը մահացել է:
Նրա որդու խոսքով՝ Ատրակցիոնի պատասխանատուներն ասել են, թե 48-ամյա Նադեժդա Պոպովիչի «արյունահոսության մեջ ոչ մի լուրջ վտանգ չկա»: Շտապօգնությունը ժամանել է մեկ ժամ անց: Բժիշկն ասել է, որ Նադեժդան վնասել է կողոսկրը եւ թոքը, իսկ վիրահատության համար նրան պետք է տեղափոխել Անթալիա:
Այդտեղ էլ վիրահատությունը մի քանի ժամ ուշացել է: Առողջապահական ավահովագրության հարցում խնդիրներ չեն եղել, սակայն բժիշկը տեղում չի եղել: Ժամեր անց միայն կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ կարճ ժամանակ անց հայտնել՝ «կներեք, փրկել չկարողացանք»: