Էլեկտրաէներգիայի նոր սակագինը Հայաստանի կառավարությունը բյուջեի հաշվին չի սուբսիդավորելու. Հովիկ Աբրահամյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագինը Հայաստանի կառավարությունը բյուջեի հաշվին չի սուբսիդավորելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սակայն այս պահին վարչապետը չնշեց աղբյուրը, որի հաշվին կլինի սուբսիդավորումը՝ ավելացնելով, որ առաջիկայում այդ մասին դեռ կխոսեն:
Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ քննարկումներից եւ աուդիտից հետո նոր միայն կքննարկեն ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորությունը: