211652_close_icon
views-count1818 դիտում article-date 08:21 04-08-2015

Եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է: Նկատենք, որ եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ մշտական բնակչության թվի մեջ ներառված են նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի թվերին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կեսից Հայաստանից մեկնել և չի վերադարձել 103 հազար 994 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, մեկնած, չվերադարձածների մի մասը մինչև տարեվերջ կվերադառնա Հայաստան: Սակայն փորձը ցույց է տվել, որ արտագաղթի թիվը կազմում է նույն տարվա առաջին կեսին մեկնած և չվերադարձածների թվի մոտ կեսի չափ»:

Նմանատիպ նյութեր