211652_close_icon
views-count1585 դիտում article-date 14:05 16-02-2015

2014թ-ին ավելի քան 3000 մարդ հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից

ԱՄՆ-ում 2014 թ-ը ռեկորդային է եղել քաղաքացիությունից հրաժարվողների թվով: 3415 մարդ անցյալ տարվա ընթացքում որոշել է հրաժարվել ԱՄՆ-ի քաղաքացիությունից: Այդ թիվը 14%-ով ավելի է, քան 2013թ-ի տվյալները: Այս տվյալները հայտնել է Մաքսային վարչությունն ու երկրի Ֆինանսների նախարարությունը: Ըստ մասնագետների՝ այս փաստը կապված է ԱՄՆ-ում հարկման գործընթացի բարդ համակարգի հետ, այն արտասահմանյան մասնագետների և գործարարների համար անհարկի բեռ է, քանի որ հաշվետվությունների համար նրանք ստիպված են մեծ թվով փաստաթղթեր հավաքագրել և ներկայացնել:

Նմանատիպ նյութեր