211652_close_icon

Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան

views-count2106 դիտում article-date 21:00 06-08-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրով Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի «ՍՈՍԵ» մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին: Պատվիրկության ներկայացուցիչները խոսել են նաև Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում աշխատանքների ընթացքի ու պարապմունքներն անցկացնելու մասին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին նաև նվերներ են հանձնվել:

Նմանատիպ նյութեր