8296 դիտում
09:07 07-08-2015
Հենրիխ Մխիթարյանի փայլուն բենեֆիսը Եվրոպայի լիգայում. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Բորուսիա»-«Վոլֆսբերգեր» պատասխան հանդիպման հերոսը` դառնալով հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի խաղի շնորհիվ դորտմունդցիները հաղթեցին 5:0 հաշվով:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Նախ, Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկո Ռոյսը: Երկրորդ գոլը խփեց Օբամեյանգը:
Իսկ հետո սկսվեց Հենրիխ Մխիթարյանի բենեֆիսը: Ընդամենը 13 րոպեում Մխիթարյանը երեք անգամ հրաշալի հեռահար հարվածներով գրավեց «Վոլֆսբերգերի» դարպասը` ավարտին հասցնելով ավստրիական թիմի ջախջախումը:
Ակնհայտ է, որ «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի օրոք Հենրիխ Մխիթարյանը վստահություն է ձեռք բերել և վերագտել այն խաղը, որին մարզասերները ծանոթ էին Դոնեցկի «Շախտյորում» նրա մրցելույթներից:
Մխիթարյանի հրաշալի խաղը մեծ ուրախություն է առաջացրել ֆուտբոլի հայ երկրպագուների շրջանում: Այնքան, որ նրանցից մեկը սոցցանցերում գրել էր. «Հենրիխը իր խաղով փոխում է ամբողջ հայ ազգի տրամադրությունը»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 1:0 հաշվով, այնպես որ գերմանական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:
[b]Եվրոպայի լիգա, Որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում
[/b]
«Բորուսիա» - «Վոլֆսբերգեր»՝ 5:0
Ռոյս, 48, Օբամեյանգ, 64, Մխիթարյան, 73, 82, 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30717 դիտում
00:17 09-03-2018
Եվրոպայի լիգա. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի բենեֆիսը Միլանում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8225 դիտում
20:36 31-10-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ հաղթեց. տեսանյութ
9372 դիտում
02:06 28-02-2019
Անգլիա. Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղն ու «Արսենալի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին