30717 դիտում
00:17 09-03-2018
Եվրոպայի լիգա. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի բենեֆիսը Միլանում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի 0:2 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»:
Այս խաղում ֆավորիտ էր համարվում «Միլանը», որը վերջին շրջանում Իտալիայի առաջնությունում գերազանց արդյունքներ էր ցույց տալիս, երեք անընդմեջ հաղթանակ էր տարել, այդ թվում՝ «Ռոմայի» նկատմամբ, մինչդեռ «Արսենալի» մոտ ճիշտ հակառակ պատկերն էր՝ երեք անընդմեջ պարտություն ԱՊԼ-ում, Վենգերի հրաժարականի մասին պահանջներ, հստակ խաղի բացակայություն:
Սակայն «Սան-Սիրոյում» «Արսենալը» բոլորովին այլ տեսք ուներ: Թիմը բավական վստահ և համոզիչ էր խաղում, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրում, և անհասկանալի է, թե ինչու դա չենք տեսնում Անգլիայի առաջնությունում:
«Արսենալը» հաճելիորեն զարմացրեց, սակայն էլ ավելի ուրախացրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փայլուն հանդիպում անցկացրեց: Անկասկած, սա Հենրիխ լավագույն խաղն էր այս մրցաշրջանում. հենց նա 16-րդ րոպեին անհատական վարպետության հաշվին գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:
Դրանից հետո էլ հայ ֆուտբոլիստը շարունակում էր իր գործողություններով պարբերաբար սպառնալ «Միլանին», գրոհներ կազմակերպել, հաշվենկատ փոխանցումներ կատարել, մեկ անգամ նրա հարվածից հետո «Միլանին» փրկեց դարպասաձողը: Հենց սա են սպասում Մխիթարյանի երկրպագուները նրանից. հուսանք, որ նա այս տեմպով էլ կշարունակի: Միանշանակ, հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր:
Առաջին խաղակեսի վերջում Արոն Ռեմզին կրկնապատկեց հաշիվը և երկրորդ խաղակեսում պարզապես խաղաց այդքան ձեռնտու հաշիվը պահելու վրա, ինչը հեշտությամբ արեց՝ 0:2 և լոնդոնցիները հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Միլան» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:2
Հենրիխ Մխիթարյան, 15, Աարոն Ռեմզի, 45+4
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27992 դիտում
20:01 11-03-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի փայլուն խաղը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
14582 դիտում
01:58 26-02-2016
Եվրոպայի լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի յուրօրինակ «հակառեկորդը». տեսանյութ
8293 դիտում
09:07 07-08-2015
Հենրիխ Մխիթարյանի փայլուն բենեֆիսը Եվրոպայի լիգայում. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին