1601 դիտում
17:00 07-08-2015
Հայաստանում է ՌԴ հարկային ծառայության պատվիրակությունը. ռուս գործընկերները ծանոթացել են դրոշմապիտակների ներդրման հայկական փորձին
Օգոստոսի 6-7-ը առաջավոր փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության պատվիրակությունը` Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը ծանոթացել է մեր երկրում 2013-2014թ.թ.-ների ընթացքում կիրառության մեջ դրված դրոշմապիտակների ներդրման, օգտագործման, հաշվառման և հսկողության խնդիրներին և գործընթացներին:
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը կարևորելով փորձի փոխանակումն, ընդգծել է, որ հատկապես
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը բավականին խորն է: ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի խոսքով` ռուսական պատվիրակությունը տպավորված է Ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգով, հատկապես առցանց գործընթացների բարձր մակարդակով: Ի դեպ, ՌԴ-ում ակցիզային դրոշմապիտակները սահմանափակ քանակությամբ կիրառվում են միայն ենթաակցիզային ապրանքների նկատմամբ:
Նախարարությունում Ռուսաստանի պատվիրակությանը ներկայացվել են նախորդ 2 տարվա ընթացքում մասնավորապես դեղորայքի, պահածոների, օծանելիքի և պիտակավորման ենթակա մյուս ապրանքների ներդրման խնդիրներն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես էլեկտրոնային հաշվառման և հսկողության գործող համակարգը:
Պատվիրակության անդամները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ծրագրավորողների հետ քննարկել են առցանց ռեժիմով դրոշմապիտակների կիրառման ու հսկողության ամբողջ գործընթացը: Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները:
Հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանում Նոր սերնդի ՀԴՄՆ-ների կիրառման, մասնավորապես էլեկտրոնային եղանակով տեղեկատվության հավաքագրման գործընթացը: «Մեր երկրում ներդրված Նոր սերնդի ՀԴՄ-ները` «ամբողջ մեկում» տերմինալը աշխարհում համարվում է լավագույն փորձերից մեկը: Ռուսաստանը ևս հետքրքրված է այս փորձի ուսումնասիրությամբ` իրենց երկրում ներդնելու առումով»,-տեղեկացրել է ՖՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը:
Դաշնության պատվիրակության անդամները Կենտրոնի հարկային տեսչությունում ծանոթացել են նաև հարկ վճարողների սպասարկման գործառույթներին:
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
22:08 18-06-2014
Դրոշմապիտակների ներդրման տիրույթի ընդլայնումն ու գնաճի վտանգը. Սուր անկյուն. տեսանյութ
4152 դիտում
17:55 20-05-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է հնդկական բանակի փորձին և ռազմաարդյունաբերական արտադրանքին
Այս բաժնից
481 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1621 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
517 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը