4065 դիտում
17:55 20-05-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է հնդկական բանակի փորձին և ռազմաարդյունաբերական արտադրանքին
Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
15:06 25-02-2019
ԱԺ պատվիրակությունը Վրաստանում ծանոթացել է արդարադատության համակարգի բարեփոխումների փորձին
688 դիտում
19:04 17-09-2024
ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է ԵՄ բուհերի մանկավարժական կրթության իրականացման փորձին
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը