211652_close_icon
views-count2733 դիտում article-date 10:48 11-08-2015

ԱԺ-ում ուսումնասիրում են Անդրանիկ Նիկողոսյանին մեդալից զրկելու իրավական այն հիմքերը. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով, Ազգային ժողովի իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է իրավական այն հիմքերը, որոնց համաձայն հնարավոր է անձին զրկել Ազգային ժողովի տրամադրած բարձր պարգևից։ Բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով ՌԴ ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ-ի տված պատվո [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/11/61497/]մեդալից[/url]՝ Հայաստանը ՌԴ կազմում ընդգրկելու մասին Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարության պատճառով։ Թերթի լրագրողը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվել է, թե ԱԺ նախագահը պատրաստվո՞ւմ է ընդունել Մարուքյանի առաջարկ-պահանջը։ Պաշտոնյան էլ պատասխանել է. «ԱԺ նախագահը գտնվում է արձակուրդում»։ Պարզվում է, Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդ է մեկնել և այս շաբաթվա վերջին նոր կվերադառնա աշխատանքի։

Նմանատիպ նյութեր