6555 դիտում
08:20 11-08-2015
Անդրանիկ Նիկողոսյանին Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանն իր կայքում հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի կողմից և ՀՀ ոստիկանապետի կողմից տրված պարգևներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ սույն անձը ժամանակին ՀՀ ողջ իշխանական վերնախավի սիրված հյուրերից էր: Նա քիչ էր մնում Հայաստանում ոչնչից մեդիա-մագնատ դառնար:
Սակայն ամենաողբերգականն այն է, որ Ա. Նիկողոսյանին ոչ միայն Աժ նախագահը և ոստիկանապետն են մեդալներ տվել, այլև «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝«Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել: Մեկական մեդալ էլ մշակույթի նախարարից և Արարատի մարզպետից է նա ստացել: Ու հաշվի առնելով այն փաստը, որ Նիկողոսյանը ինքն է նախաձեռնել իր հարցազրույցը, ենթադրվում է, որ փորձում է ՌԴ իշխանությունների առջև արդարացնել իր գոյությունը՝ թերևս հայտնի բռնաբարության պատմությունը «մաքրելու» և նոր ֆինանսավորում ստանալու համար»։
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
14:45 24-02-2015
Սեյրան Օհանյանը Գուգարաց թեմի առաջնորդին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով. լուսանկարներ
Այս բաժնից
2224 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1651 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1459 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»