211652_close_icon
views-count1253 դիտում article-date 12:48 11-08-2015

Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտակերտ: Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտ քաղաքի միջև ձևավորված բարեկամության ամրապնդմանն առչվող ներկա և նախանշվող ծրագրերը: Երևանյան պատվիրակության անդամները սոցիալական աջակցության նպատակով Մարտակերտին են նվիրաբերել գրականություն, կենցաղային իրեր, ինչպես նաև համակարգչային տեխնիկա` տեղի դպրոցներից մեկին տրամադրելու համար: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն:

Նմանատիպ նյութեր