4026 դիտում
09:21 12-08-2015
Նախարարի պաշտոնը թափուր է, և Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը:
Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի եւ խորհրդակցությունների մասին լուրերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, եւ այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»:
Նմանատիպ նյութեր
3634 դիտում
08:39 20-08-2015
ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր. հավանաբար նախարարի թեկնածուն նա է. «Ժողովուրդ»
3550 դիտում
18:55 03-09-2014
Արթուր Օսիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ
2631 դիտում
09:13 05-07-2019
Սեյրան Օհանյանը ակտիվ քարոզչություն է անում հօգուտ Վիտալի Բալասանյանի. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը