Լիոնել Մեսի. Շնորհակալություն, Թբիլիսի. տեսանյութ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր տպավորություններն է կիսել «Սևիլյայի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/12/61573/]հանդիպումից [/url](5:4), որը կայացավ Թբիլիսիում:
«Ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի, ավելի ուրախ՝ որ թիմը հաղթեց:
«Շնորհակալ եմ Թբիլիսիին աջակցության և նման ջերմ ընդունելության համար: Թվում էր, թե մենք սեփական հարկի տակ ենք խաղում: Իսկապես զգացողություն կար, թե մենք ենք տանտերերը:
Մեր խնդիրն է հաղթել, նվաճել ավելի շատ տիտղոսներ: Այս հաջողությունը մեծ նշանակություն ունի, քանի որ կարևոր էր Սուպերգավաթը նվաճել և մրցաշրջանը հաղթական նոտայով սկսել: Մենք գոհ են: Բոլոր տիտղոսները հրաշալի են», ասել է Մեսին: