41877 դիտում
14:10 12-08-2015
Արագածոտնի մարզում Թուրքիայի քաղաքացին բեռնատար մեքենայով, որը բարձված է եղել մի քանի տոննա լվացքի փոշիով` կողաշրջվել է.. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Թուրքիայի քաղաքացի, 44-ամյա Իհրամ Սալիկայան իր վարած բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր -Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով` հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա լվացքի փոշիով և ողջ գիշեր ոստիկանության Թալինի բաժնի օպերաիտվ խումբը համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ հսկել են, որպեսզի գողություն տեղի չունենա:
Ժամանել է նաև «Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ Քոթանջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+