211652_close_icon
views-count2625 դիտում article-date 12:12 13-08-2015

Քուինսի Պրոմես. ԲԿՄԱ-ի հետ կենաց մահու ճակատամարտ է լինելու

«Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: «Դա մեծ և լարված հանդիպում է լինելու: Երբ զգում ես մարզադաշտում տիրող մթնոլորտը, զգում ես տրիբունաներից եկող ադրենալինը, ապա պարզ է, որ նման խաղերը յուրահատուկ են: Սա ռուսական ֆուտբոլային պատմության մասն է. կենաց մահու ճակատամարտ: ԲԿՄԱ-ին հաղթելու միակ ձևը, դա դաշտում քեզ չխնայելն է: Այն, որ Դումբիան վերադարձել է ԲԿՄԱ, դեռ ոչինչ չի նշանակում: Կարևոր չէ, թե ով կխաղա մեր դեմ: Կարևորը, թե ինչպես մենք կգործենք, որքանով կկարողանանք ցուցադրել մեր թիմային խաղը», ասել է Պրոմեսը: Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր