155352 դիտում
20:22 17-10-2020
Հրազդանցի 20-ամյա զինվորը՝ օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զինակից ընկերոջ հետ կենաց-մահու պայքար է տվել թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի հերոսի և «Ոսկե արծիվ» շքանշանով է պարգևատրվել զինծառայող Էդգար Մարկոսյանը, ով ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ:
Է. Մարկոսյանը ծառայության առաջին օրվանից աչքի է ընկել իր խիզախությամբ և վերջին օրերին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում նրա հետ է եղել նաև ծագումով հրազդանցի, 20-ամյա Համլետ Հունանյանը: Վերջինս նույնպես բազմաթիվ զինակիցների հետ առաջին իսկ օրվանից պայքարի մեջ է մտել թուրք-ադրբեջանական տականքի դեմ և աչքի բազմաթիվ սխրագործություններով, ու միշտ խրախուսանքի է արժանացել զորամասի հրամկազմի կողմից:
Հ. Հունանյանը 18 ամիս է, որ ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և իր հարազատներին տեղեկացրել է, որ այնպիսի զինակից ընկերներով է շրջապատված, որոնցից ամեն մեկը մի հերոս է և այս պատերազմում իրենք հաղթելու են, քանի որ իրենց պայքարը նենգ թշնամու դեմ է: Այն թուրքի, ով ունակ է քնած մարդուն կացնահարել, հրթիռակոծել բժշկական կենտրոններ և եկեղեցիներ, ով նույնիսկ սեփական զինվորին է գնդակահարում, երբ նրանք հայ զինվորի մարտական ոգուց դիմում են փախուստի:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/17/1167857/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, Արցախի հերոսը՝ Էդգար Մարկոսյանը, ոչնչացրել էր հակառակորդի 10 տանկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+