211652_close_icon
views-count1347 դիտում article-date 14:46 13-08-2015

ՀՀ փաստաբաններն այսուհետ իրավունք ունեն մասնակցելու Անգլիայի փաստաբանների որակավորման քննություններին

ՀՀ փաստաբաններն այսուհետ իրավունք ունեն մասնակցելու Անգլիայի փաստաբանների որակավորման քննություններին և ստանալու Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր: Անգլիայի և Ուելսի փաստաբանների կարգավորող մարմինը (Solicitors Regulation Authority) Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ փաստաբանների պալատին 2015 թվականի օգոստոսի 11-ին ընդգրկել է «ճանաչված իրավազորությունների» ցանկում, որը հնարավորություն է տալիս կարգավորող մարմնի կողմից իրականացվող QLTS (Qualified Lawyers Transfer Scheme) ծրագրի միջոցով ՀՀ փաստաբաններին մասնակցել Անգլիայում համապատասխան որակավորման քննություններին և ստանալ Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր: ՀՀ փաստաբանների պալատի անդամները իրենց ուսումնառության և գիտելիքների շնորհիվ, փաստորեն, հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև անգլիական իրավունքի մասնագետի և փաստաբանի կոչում, ինչը լավ հնարավորություն է մեր փաստաբանների համար, թե մասնագիտական, թե աշխատանքային առումով նոր հաջողություններ գրանցելու, այդ թվում՝ միջազգային ասպարեզներում: Միևնույն ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Տիգրան Մարտիրոսյանին (արտոնագիր՝ 1488), ում նախաձեռնությամբ և ջանքերով այս հնարավորությունն ընձեռվեց փաստաբաններին։

Նմանատիպ նյութեր