7210 դիտում
19:51 05-11-2016
Ապագա փաստաբաններն արդեն այսօր սովորում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելու կարգն ու այն կազմելու հմտությունները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և իրավաբանական կլինիկան նախաձեռնել են սեմինար-քննարկում այն ուսանողների համար, որոնց հետաքրքրում է, թե ինչ ճանապարհ են անցնում հարցադիմումները մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելը:
«Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն որդեգրել է ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան կառույցների գործունեությունը խորությամբ ուսումնասիրելու քաղաքականություն: Քանի որ վերջերս ՄԻԵԴ ներկայացնելու դիմումները բավականին շատացել են, կարծում ենք, որ իրավաբանները պարտավոր են իմանալ դրա դերը, գործառույթները, գործերի նախադեպային նշանակությունը, ինչպես դիմել և այլն: Այսօրվա ուսանողները վաղվա փաստաբաններն են, ովքեր պետք է դիմումներ գրեն և պաշտպանեն մարդկանց շահերը»,- ասում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Պետրոսյանը:
Սեմինարը, որին մասնակցում են ոչ միայն ԵՊՀ, այլ ՀՀ ԳԱԱ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, վարում էր փաստաբան Հայկ Ալումյանը, ով նաև դասավանդում է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում: Զուտ տեսական գիտելիքներ տալուց բացի՝ նա խոսում էր նաև ՄԻԵԴ ներկայացված այն գործերի մասին, որոնցով ինքն անձամբ է զբաղվել:
«ՄԻԵԴ դիմելը տվյալ գործի ամենածանր մասը չէ: Գլխավորը ներպետական ատյանները ճիշտ սպառելն է: Եթե մենք ներպետական ատյաններում գործը ճիշտ չներկայացրինք մինչև Վճռաբեկ դատարան, ապա ով ուզում ես եղիր, ՄԻԵԴ գանգատ չես կարողանա ներկայացնել և ակնկալել, որ այդ գործը կարող ես շահել»,- ասում է պարոն Ալումյանն ու հավելում, որ ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու մասին ուղեցույցն այնքան մատչելի է գրված, որ հեշտությամբ կարելի է կազմել և ներկայացնել, եթե իհարկե այստեղ ամեն ինչ ճիշտ կարգով է եղել:
Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանն էլ կարծում է՝ սա շատ լավ առիթ է ուսանողների համար՝ քննարկելու ոչ միայն քրեական օրենսգրքի փոփոխությունները, այլև վերջին շրջանում ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները:
Նմանատիպ նյութեր
13075 դիտում
20:00 29-09-2017
Արցախի պատանիներն ու երիտասարդները սովորում են գորգագործության հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»