211652_close_icon
views-count36681 դիտում article-date 14:12 13-08-2015

Porsce Cayenne-ի վարորդը խմած վիճակում սպառնում էր, որ իր գեներալ պահապան հրեշտակը ՃՈ աշխատակիցների հարցերը կլուծի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 12-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsce Cayenne մակնիշի 50 OQ 003 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը եղել է Արմավիրի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Սուրեն Նավասարդյանը, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ եղել ոչ սթափ (խմած վիճակում): Նա ՃՈ աշխատակիցներին նախ` փորձել է համոզել, որ մեքենան չտեղափոխեն «պլաշչադկա», և խմածության ակտ չգրեն, սակայն տեսնելով, որ չի կարողանում համոզել` սկսել է սպառնալ, ասելով. «Ոնց տանեք, ընենց էլ բելերու եք` հետ տաք, գեներալի մի զանգով փոշմանելու եք ձեր արարծի համար»: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Նավասարդյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 100 հազար դրամի չափով ու անգամ նրան չի կարողացել փրկել իր «պահապան հրեշտակ» գեներալը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր