2631 դիտում
14:31 13-08-2015
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կծածանվի նաև Հայոց եռագույնը
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում` շնորհիվ 56 կգ քաշային Արամ Ավագյանի, կծածանվի նաև հայոց եռագույնը: 56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը, ով 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այս անգամ էլ ձեռնունայն չի վերադառնա:
¼ եզրափակչում Արամը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ` առնվազն ապահովեց բրոնզե մեդալը:
Բացի այդ, հայ բռնցքամարտիկը նվաճեց նաև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ, այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այնուհանդերձ մեր երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին:
Քանի որ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, ապա եթե մեր մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ ապա մերոնք կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի:
Ինչևէ, Եվրոպայի առաջնությունում մենք դեռ պայքարում ենք ամենաբարձր հարգի մեդալի համար: Վաղը Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր:
Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
22:33 22-10-2014
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ի պատիվ հայ բռնցքամարտիկների կծածանվի նաև հայոց եռագույնը
57496 դիտում
19:52 03-09-2019
Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար