57496 դիտում
19:52 03-09-2019
Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:
Նվագախմբի ուղեկցությամբ դրանք տեղադրվեցին Երևանի 100-ամյա պատմություն ունեցող առաջին քաղաքային համալսարանական հիվանդանոցի շենքում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամներն օրինակ են ծառայում յուրաքանչյուրին: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ նախարարը նշեց, որ տարածաշրջանում այն միակն է, որն ապահովում է այս որակի վերականգնողական բուժում՝ ծառայելով հայրենիքը պաշտպանելու համար վիրավորում ստացած զինվորներին:
Հայրենիքի պաշտպանների ստորագրությամբ եռագույնը Մասիսի գագաթը բարձրացնելու նախաձեռնությունը ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանինն է, ով արդեն 12-րդ անգամ հաղթահարել է պատմական լեռան բարձրունքը: «Ամեն տարի օգոստոսի 10-ին՝ «Սևրի» դաշնագրի օրը, հայոց դրոշը ես ծածանում եմ Արարատի գագաթին՝ կատարելով Հովհաննես Շիրազին տված խոստումս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր հետ Արարատի գագաթ բարձրացրել է ոչ միայն քաջ մարտիկների ձեռագիրը, այլև՝ միտքն ու հոգին, ինչպես նաև խաչեր, որոնք այսօր օրհնվեցին ու սրբազանի կողմից հանձնվեցին այստեղ բուժվող
հայրենիքի պաշտպաններին:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ Սամվել Բարոյանը 2020 թվականին Արարատի գագաթին հայոց եռագույնի հետ մեկտեղ կծածանի նաև բժշկական համալսարանի դրոշը, որի վրա իրենց ստորագրությունը թողեցին բուհի ամենատարեց շրջանավարտը, պրոֆեսորադասախոսական կազմը, անվանի ու ապագա բժիշկներ:
Դրոշների հանձման արարողությունը նշանավորվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս խորհրդանշական օրը մեկնարկում է համալսարանի, բժշկության ու արդի խնդիրների շուրջ համախմբման գործընթաց: «Մեր զինվորների, պրոֆեսորների ներկայությամբ այստեղ բարձրացվեց դրոշ, որը ծածանվել է Արարատի գագաթին, դրոշ, որը խորհրդանշում է բժշկական 100-ամյա կրթությունը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօրվա միջոցառման խորհուրդը պարտավորեցնող է յուրաքանչյուրի համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 524+
524+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
22:33 22-10-2014
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ի պատիվ հայ բռնցքամարտիկների կծածանվի նաև հայոց եռագույնը
2628 դիտում
14:31 13-08-2015
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կծածանվի նաև Հայոց եռագույնը
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար