3128 դիտում
16:21 13-08-2015
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կին դատապարտյալների համար նկարչության վարպետաց դաս է անցկացվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է վերականգնողական ծրագրերի զարգացման միջազգային լավագույն փորձի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Դրա շրջանակում, Արդարադատության նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից կին դատապարտյալների համար անցկացվել է նկարչության վարպետաց դաս:
Վիկտորյա Լոմասկոն ՌԴ «Քրեական արդարադատության բարեփոխումների» կենտրոնի հետ համատեղ վերականգնողական և կրթական ծրագրեր է իրականացնում ՌԴ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում:
Վարպետաց դասի ընթացքում կին դատապարտյալները, նկարչուհու առաջարկով նկարված դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտի վերլուծություն են կատարել: Այն ուղղված է եղել մասնակիցների մտածողության վերաարժևորմանը, ապրումակցման ձևավորմանը, նկարչությունը՝ որպես անձնային վերասոցիալականացման միջոց կիրառելուն:
Վիկտորյա Լոմասկոն դասընթացի մասնակիցներին է ներկայացրել նաև հայտնի նկարիչների ստեղծագործություններն ու քննարկում կազմակերպել մի շարք կտավների վերաբերյալ:
Միջոցառումն առաջին քայլն էր համատեղ ծրագրի, որը նախատեսում է հետագա համագործակցություն և նոր ծրագրերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում:
Նմանատիպ նյութեր
4109 դիտում
18:58 10-01-2019
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողությունը
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան