211652_close_icon
views-count166248 դիտում article-date 13:30 14-08-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` երեկ Երասխի «կալցեվոյում» պարսիկ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` երեկ Արարատի մարզի Երասխի «կալցեվոյում» տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից, որի հետևանքով 1 հոգի մահացել էր, 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վնասված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը հարևանությամբ գործող խանութի աշխատակիցների հետ նախ` կրակի ճիրաններից դուրս բերում վիրավոր քաղաքացիներին, նոր հետո` իր վնասված Mercedes-ից դուրս բերում հարազատներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/13/61638/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի: [color=#EF2929]Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութների և գազալցակայանի աշխատակիցները: Հիմնականում վիրավորներին վառվող ավտոմեքենաների միջից դուրս է բերել վնասված Mercedes-ի վարորդը, նա առաջինը դուրս է բերել մյուս ավտոմեքենաների մեջ գտնվողներին, իսկ հետո նոր իր ավտոմեքենայում գտնվող հարազատներին: Ու եթե Mercedes-ի վարորդը կյանքի գնով չփրկեր այդ քաղաքացիներին զոհերի թիվը մեծ էր լինելու, առաջին հերթին պատկան մարմինները պետք է շնորհակալությունը հայտնեն այդ քաղաքացիներին փրկած անձանց: [/color] Օպերատիվորեն էին գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապօգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել էին Արարատի և Վեդիի հիվանդանոցներ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր