211652_close_icon
views-count3996 դիտում article-date 11:48 14-08-2015

Սահմանային հսկիչ վերազինված կետ է գործելու

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017 թ. կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետ: Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար: «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել: Այդ շրջանակներում էլ՝ ռուսական դրամաշնորհի միջոցներով, կկառուցվի (կվերակառուցվի) Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետ՝ հագեցած վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կնե

Նմանատիպ նյութեր