Մերձմոսկվայի բնակիչը կես ժամում «հասցրել» է 3 գողություն կատարել
Մերձմոսկովյան Ստեպանշինո գյուղում մի տղամարդ կես ժամում թալանել է երկու խանութ, մեկ փոստային բաժանմունք եւ սպանել մի կնոջ:
Մթերային խանութում հանդիպելով դիմադրության՝ նա սպանել է 50-ամյա վաճառողուհուն, նաեւ դանակով հարվածել խանութի 52-ամյա աշխատակցին: Դրանից հետո տղամարդը մտել է հարեւան խանութ եւ սպառնացել ատրճանակով՝ հափշտակելով 7 հազար ռուբլի:
10 րոպե անց փոստային բաժանմունքից նա գողացել է աշխատակցուհու ոսկյա իրերը եւ 1000 ռուբլի:
1971թ. ծնված Ռոստիսլավ Գրիցայը ձերբակալվել է: Նրա հանդեպ մի քանի քրեական գործ է հարուցվել: Որոշ տեղեկություններով՝ նա հոգեկան խնդիրներ ունի: