211652_close_icon
views-count16286 դիտում article-date 15:47 15-08-2015

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Toyota-ն ու «Գազ 2705»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում Հրազդան քաղաքի ուղղությամբ ընթանալիս բախվել են Հրազդանի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 34 QV 920 համարանիշի և Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակիչ, 35-ամյա Դավիթ Միրզոյանի վարած Գազ 2705 մակնիշի 34 FD 267 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ժ. Գրիգորյանը ստացել է մարմնի բազմակի սալջարդ, ուղևոր՝ 13-ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով սովորում է Հրազդանի թիվ 11 դպրոցի 9-րդ դասարանում, դեմքի ձախ շրջանի քերծվածք, մյուս ուղևորներ՝ 51-ամյա Մինաս Մկրտչյանն ու 45-ամյա Տիգրան Հակոբյանը «քթի աջ շրջանի քերծվածք, կրծքվանդակի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր