Լուկաշենկոն կարտոֆիլի և ձմերուկի բերքահավաք է արել. առաջին ձմերուկը նա փորձել է հենց դաշտում (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրտսեր որդու հետ միասին կարտոֆիլի բերքահավաք է իրականացրել պաշտոնական նստավայրի տարածքում: Բերքահավաքը՝ 70 պարկ կարտոֆիլ կնվիրաբերի մանկատներին ու ծերանոցներին:
Բացի կարտոֆիլից, նախագահն ու իր որդին ձմերուկ և սեխ են հավաքել: Առաջին ձմերուկը նախագահը փորձել է հենց դաշտում: