211652_close_icon
views-count2112 դիտում article-date 16:22 17-08-2015

Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարար Հովակիմյանին

Օգոստոսի 17-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Պերուի դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսին (նստավայրը` ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Ալվարեսին՝ փոխնախարար Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Պերուի առաջին դեսպանի հավատարմագրման կապակցությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Պերուի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում: Դեսպան Ալվարեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի Հայաստանի և Պերուի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանն ուղղված քայլեր: Քննարկվեցին նաև միջազգային կառուցներում համագործակցության շարունակությունը և Պերուի մտադրությունը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային հարցերին:

Նմանատիպ նյութեր