3505 դիտում
10:15 18-08-2015
Կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Առաջին անգամ է, թերեւս, որ կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրը դառնում է հայաստանցիների առտնին քննարկման առարկա։ Իհարկե, դեռ փաստ չէ, որ այս տարվա սաստիկ շոգերը կրկնվելու են նաեւ հաջորդ տարի, բայց բարձր ջերմային ֆոնի այսպիսի աննախադեպ տեւականությունը բնական անհանգստություն է առաջացնում։
Կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է։ Վերջին 25 տարվա ընթացքում մեր երկրում հազարավոր հեկտարների անտառներ են հատվել ու կանաչ տարածքներ են վերացվել, գետերի էկոհամակարգերը հէկերի կառուցման արդյունքում խախտվել են, մսխվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, իսկ նոր ջրամբարներ չեն կառուցվել, կառուցված ջրամբարներն էլ հաճախ չեն լցվում սակավաջրության պատճառով։
Սակավաջրությունն, ահա, որ նաեւ կլիմայի փոփոխության հետեւանք է, մեզ սպառնացող լրջագույն վտանգ է, որովհետեւ չնայած մենք Արարատյան դաշտը բարեբեր այգեստան ենք համարում, այս դաշտավայրի ցանկացած հատված պատշաճ ձեւով չոռոգվելու հետեւանքով շատ արագ վերածվում է անապատի։ Գլոբալ ջերմացումը մեզ համար լրջագույն մարտահրավերներ է ի հայտ բերում, իսկ այսօր մենք այդ մարտահրավերներին դիմակայելու ռազմավարություն կարծես թե չունենք»։
Ինչպես է եղանակի փոփոխությունը ազդելու խմելու ջրի աղբյուրների վրա, եւ որքանով է այդ ազդեցությունը ուժեղանալու փոքր հէկ-երի կառուցման հետեւանքով, ինչպես ենք վերականգնելու Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, ինչպես ենք կարողանալու շարունակել Սեւանի մակարդակի բարձրացումը, ինչպես ենք կարողանալու ջրի անհրաժեշտ պաշարներ կուտակել խմելու եւ ոռոգման։ Որտեղից ենք լրացնելու այն հավելյալ էլեկտրական էներգիայի պահանջը, որ անհրաժեշտ կլինի մեր բնակարանները հովացնելու, ջրի հավեյալ պոմպակայաններ աշխատեցնելու եւ ստեղծելու համար»:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
10:49 16-03-2015
Կլիմայի փոփոխությունը դժբախտություն բերեց. Վանուատուի նախագահ
1059 դիտում
23:33 30-08-2015
Կլիմայի փոփոխությունը փոխել է հնդկական թեյի համն ու որակը
2455 դիտում
19:32 21-09-2016
Հայաստանի անունից ստորագրվեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ