Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման աշխատանքները. լուսանկարներ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ամենշաբաթյա շաբաթօրյակները: Դրանց նպատակը պարբերաբար իրականացվող աշխատանքներով մաքրության ցանկալի արդյունքի հասնելն է: Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների սանմաքրումն ու բարեկարգումը:
Շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]