211652_close_icon
views-count2679 դիտում article-date 18:48 27-05-2017

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների և ճանապարհների հարակից գոտիները: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ տեխնիկայի աջակցությամբ լվացվել և մաքրվել են նաև մայրաքաղաքի արձանները, ինչպես նաև դժվարամատչելի հատվածները: Գործընթացը վերահսկել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները:

Նմանատիպ նյութեր