211652_close_icon
views-count3533 դիտում article-date 12:22 18-08-2015

Հայաստանում երեխաներին առևանգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան

Հայաստանի ոստիկանությունը հերքում է տարածված տեղեկությունները, թե Հայաստանում երեխաներ են առևանգվում և խոշտանգվում: «Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին», -այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նմանատիպ նյութեր