51827 դիտում
16:16 18-08-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդի պատճառով տեղի ունեցած շղթայական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 15-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից:
Տեղեկության մեջ նշել էինք նաև, որ վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 19-ամյա Լենիկ Ավետիսյանը, սակայն մեկ այլ տաքսի ավտոմեքենա վթարային իրավիճակ էր ստեղծել դրա համար, ինչի պատճառով էլ տեղի էր ունեցել շղթայական ավտովթարը: Վթարից հետո տաքսիստը գող կատվի նման հեռացել էր դեպքի վայրից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը և մինչ այդ ինչպես է փախուստի դիմած տաքսիստը ստեղծում վթարային իրավիճակ:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61834/]հայտնել [/url]էր, որ օգոստոսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 24 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ, 19-ամյա Լենիկ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 90 NQ 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Peugeot մակնիշի 34 FS 347 համարանիշի, Mitsubishi Colt մակնիշի առանց համարանիշի և Lexus մակնիշի 34 QA 305 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Peugeot-ն և Mitsubishi Colt-ը դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ տարածքում: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր էր ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին կայանված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ 19-ամյա Լ. Ավետիսյանի վարած ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ Նովա 2-րդ շենքի բնակիչ Լադա Հովհաննիսյանի անվամբ: Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վթարի վայր էր ժամանել Bentley մակնիշի 90 AQ 001 համարանիշի ավտոմեքենայով մի երիտասարդ, ով փորձել էր ՃՈ աշխատակիցներին ու քննիչին համոզել, որպեսզի մեքենան «գաի պլաշչադկա» չտեղափոխվի, սակայն նրա ցանկությունը չէր կատարվել և նա գլխիկոր անիծելով իր բախտը՝ Bentley-ով հեռացել էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
90457 դիտում
12:17 06-03-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ