Անդրեյ Յարմոլենկոն 24,8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Էվերթոն»
Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն 24,8 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Էվերթոն», հայտնում է BT Sport-ը:
Լիվերպուլցիները կիևյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը և Յարմոլենկոյի հետ կկնքեն 4 տարվա պայմանագիր:
Նշենք, որ ավելի վաղ «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը մերժել է «Սթոք Սիթիի» առաջարկը՝ Ուկրաինայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու համար: «Սթոք Սիթին» պատրաստ էր վճարել մոտ 21 մլն եվրո, սակայն Սուրկիսը հայտարարել է, որ Յարմոլենկոն կարգով ավելի բարձր թիմի է արժանի: