211652_close_icon
views-count1344 դիտում article-date 11:50 20-08-2015

Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 160-ի

Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման՝ Կուկուվա-Հարի գյուղի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 160-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 150 մահացածի մասին: Դեպքի մասին պարզ է դարձել օրեր անց, քանի որ զինյալները ոչնչացրել են գյուղի հեռահաղորդակցության կայանը: Զոհերի մեծ մասը խեղդվել է գետում՝ փորձելով փախչել զինյալներից: Հիշեցնենք՝ Նիգերիայում ակտիվ գործող «Բոկո Հարամը» հանդես է գալիս արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում է երկրում հաստատել շարիաթի օրենքներ: Խմբավորումը պատասխանատու է երկրում կազմակերպվող ահաբեկչությունների համար:

Նմանատիպ նյութեր