Եվրամիությունը Ադրբեջանից պահանջել է վերանայել Յունուսների դեմ կայացրած դատավճիռը
Եվրամիության արտաքին դիվանագիտության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ին մտահոգել է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ փաստաբան Արիֆ Յունուսի դեմ կայացված դատական վճիռը:
«Այդ գործով իրավական ընթացակարգերն անցկացվել են լուրջ խախտումներով և թերություններով, հայտնում են միջազգային դիտորդները:ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, իսկ նրանց գործը պետք է վերանայվի թափանցիկ և արդար կերպով»,-նշված է հայտարարության մեջ: