2611 դիտում
11:25 01-03-2019
Դատապարտում ենք ՀՀ քաղաքացու նկատմամբ Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած դատավճիռը. Աննա Նաղդալյան
Հայաստանը դատապարտում է ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտարիրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավճիռը, որի իրական հեղինակնԱդրբեջանի ղեկավարությունն է:
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:
«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ԿարենՂազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտառողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկմանդատավճիռը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրականնպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։
Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն ենհակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը: Ավելին, Արցախիիշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին,լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմիհավատարմության մասին։ Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլիրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակհանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը:
15 տարի առաջ նույն դրդապատճառներովսպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլմիջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»»,-ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ: Նա նշել է, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատարձակման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
13:10 20-08-2015
Եվրամիությունը Ադրբեջանից պահանջել է վերանայել Յունուսների դեմ կայացրած դատավճիռը
589 դիտում
08:40 12-09-2024
Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը. Փաստ
3372 դիտում
11:13 23-01-2020
Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»