211652_close_icon
views-count62638 դիտում article-date 17:51 20-08-2015

Երևանի Գլենդել-Հիլզ թաղամասից ոստիկանություն բերման է ենթարկվել քրեական հեղինակություն. նա օրենքով գողերի 3-րդ եղբայրն է

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան և Կախան, օրենքով գողեր են: Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրենքով գողերի եղբոր բերման ենթարկելու օպերացիան իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը, նույն վարչության աշխատակիցները այս տարի Հայաստանից արտաքսել են 10-ից ավելի օրենքի գողերի և հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող անձանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր