2629 դիտում
12:58 21-08-2015
Իջևանում բժիշկների օգնությամբ կինը լույս աշխարհ է բերել առողջ զավակ
Հղիություն 39-40 շաբաթական ժամկետում, պտղի խառը հետույքային առաջադրություն, պտղաջրերի վաղաժամ արտահոսք ախտանշաններով և ծննդաբերական գործունեության նախանշաններով օգոստոսի 18–ի ուշ երեկոյան Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք էր ընդունվել 25-ամյա ծննդկան Լուսինե Աֆյանը:
ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ ստեղծված դժվարին իրավիճակում ցուցված էր հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով: Հաշվի առնելով կնոջ համառ ցանկությունը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի անձնակազմը որոշում է կայացրել հղիին ծննդալուծել բնական ծննդաբերական ուղիով, ինչպես նաև մանկաբարձական իրավիճակի փոփոխման դեպքում վերանայել վարման պլանը` պատրաստ լինելով ծննդաբերությունն ավարտել անհետաձգելի կեսարյան հատմամբ:
Բուժաշխատողների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ օգոստոսի 19-ին կինը լույս աշխարհ է բերել տղա երեխա՝ 3300 գրամ քաշով, 50 սմ հասակով: Սա 25-ամյա կնոջ երրորդ ծննդաբերությունն է:
Երկու ժամ անց Լուսինե Աֆյանը ծնունդը վարող մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Աղասարյանի ուղեկցությամբ նորածին փոքրիկի հետ բավարար վիճակում տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նմանատիպ նյութեր
9689 դիտում
12:16 16-02-2019
Իրաքում 25-ամյա կինը բնական ճանապարհով միանգամայն առողջ յոթնյակ է լույս աշխարհ բերել
4796 դիտում
14:21 18-03-2014
Մեր գործընկեր Գոհար Վեզիրյանը ԱՄՆ-ում արու զավակ է լույս աշխարհ բերել
Այս բաժնից
634 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
550 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
1009 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)