211652_close_icon
views-count1312 դիտում article-date 18:12 21-08-2015

Ամփոփ տեղեկատվություն 2015 թ. օգոստոսի 20-ին «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 20-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2058 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 6,5 կգ կշռով կանեփի 26 բույս: Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1105,2 գրամ «մարիխուանա», 145 գրամ «կակաչի ծղոտ» տեսակի թմրամիջոց: Առգրավվել է 5,6 մմ տրամաչափի 10 փամփուշտ: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է «ՏՕԶ» տիպի ակոսափող 1 հրացան: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ[/i]

Նմանատիպ նյութեր