29796 դիտում
16:16 21-08-2015
Նկարիչների տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Նկարիչների տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը:
Հավաքվել էին մեծ թվով մարդիկ: Այստեղ էին քաղաքական գործիչներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Արշակ Սադոյանը, դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Գայանե Մկրտչյանը, Գարիկ Չեփչյանը, ուրիշներ...պարզապես մարդիկ, ովքեր հիացած են Էմմայի աշխատանքներով:
Պետք է նշել, որ մեծ գրող Հովհաննես Թումանյանի այս երիտասարդ ազգակցուհու բոլոր գործերը և յուրաքանչյուրն առանձին-առանձին ասես փոքրիկ պատմություններ լինեն մեր այսօրվա կյանքից:
Գայանե Մկրտչյան-/վաստակավոր դերասանուհի/- Ես անհատականություն եմ տեսնում, ձեռագիր, որ միայն իրենն է, այնպիսի տպավորություն է, ասես Էմման դուրս է հանել և ի ցույց է դրել իր ողջ հոգին, իր զգացմունքները:
Նարինե Զաքարյան-/ռեժիսոր/-Ամեն մի նկարի առաջ ուզում ես կանգնել ու մտածել, ուզում ես հասկանալ պատմությունը, որքա՜ն խորն է ամեն ինչ:
Կարինե Ջանջուղազյան-/վաստակավոր դերասանուհի/-Հիացած եմ, սա նորարարություն է, ըստ իս՝ նոր մոտեցում նկարչության մեջ: Զարմանալի է, որ այս երիտասարդ աղջիկը այսպիսի բարձրախոհ մտածողություն ունի:
Անահիտ Եղոյան-/՛՛Հայոց հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ՛՛Հայկական վերածնունդ՛՛ միավորման կառավարման խորհրդի համակարգող/-Տպավորված եմ Էմմայի նկարներից: Տաղանդաշատ նկարչուհի է, ով կարողանում է ստեղծել իր հոգեկերտվածքին համապատասխան գունեղ պատկերներ և ստեղծագործել ազատ, անկաշկանդ, ինքնավստահ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ցուցահանդեսից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+