211652_close_icon
views-count1987 դիտում article-date 12:30 22-08-2021

Շարունակելով սիրված մարզի մշակութային ավանդույթները. տեղի ունեցավ սիրված արվեստագետ,նկարչուհի Լիլիթ Տոնականյանի հերթական անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ, գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ նկարչության արվեստի մասին: Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և  դիզայնի մեջ:

Խոսենք մեր երկրի ավանդապաշտ ու խրոխտ մարզերից մեկի՝ Շիրակի մասին: Եվ այսպիսով՝ համայն մարդկությանը ու հայությանը Շիրակի մարզը հայտնի է որպես ստեղծագործողների, արվեստագետների և հյուրընկալ մարզերից մեկը: Այստեղ են ապրել, մինչ օրս ապրում և ապրելու են զանազան մտավորականներ, արվեստի գործիչներ, ովքեր շարունակելու են մարզի դարավոր ավանդույթները՝ պահպանելու հայկական մշակույթի ու պատմության ավանդույթները:

Մի քանի խոսքով ներկայացնեմ հայ մշակույթի ու արվեստի ճյուղերից նկարչության մասին: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձեն ճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ   դարում  Մարտիրոս  Սարյանը  պատկերեց  բնության  էությունը  նորլույսի  ներքո, իսկ  Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում  երիտասարդ ամերիկյան  նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում: Այս առիթով ներկայացնենք սիրված մտավորական ու արվեստագետ Լիլիթ Տոնականյանի  հերթական անհատական ցուցահանդեսի մասին:

Այսպիսով՝ հայ մշակութասեր ու արվեստասեր սիրված մշակութային օջախներից մեկում՝ Փյունիկ զարգացման կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի  ունեցավ սիրված արվեստագետի հերթական անհատական ցուցահանդեսը «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագրով:

Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009 թվականին ավարտելով տեղի գեղարվեստի դպրոցը: 2016 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու գեղանկարչության բաժինը: Ուսումնառության տարիներից մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների՝   պահպանելով ու տարածելով հայ մշակույթի դարավոր ավանդույթներն ու պատմությունը:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդի ներկայացուցիչներ ու մասնագիտությունների մարդիկ:

Միջոցառման հյուրերի գերակշիռ մասը ներկայացնում էին Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից Շիրակը՝ իրենց հետ բերելով այդտեղի հյուրընկալ համն ու հոտը: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ, ինչպես նաև այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված մտավորական, Շիրակ հայրենակցական միավորման հասարակական կազմակերպության նախագահ Վարազդատ Ավոյանը:

Իր ելույթում նա անդրադարձ կատարեց Շիրակ աշխարհի մշակութային պատմությանը՝ նշելով, թե այստեղ են ապրել, ապրում ու ապրելու են բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ, արվեստագետներ ու մտավորականներ, ինչպես նաև նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված նկարչուհուն և նրա ստեղծագործություններին:

Սիրված նկարչուհուն օրվա առիթով իրենց սրտի խոսքերն ուղղեցին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, Արահետ ակումբի ղեկավար Միքայել Միրիջանյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս, գեղանկարիչ-մանկավարժ Դավիթ Դավթյանը և այլք: Վերջում ելույթ ունեցավ Լիլիթ Տոնականյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց կազմակերպիչներին ու աջակիցներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր ցուցադրություններով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր